Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը կկայանա հուլիսի 26-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում նախատեսված է հուլիսի 26-ին: Ինչպես այսօր կառավարությունում լրագրողներին ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, ծանուցագիրն այդ օրվա համար արդեն տրված է Ռ.Քոչարյանին։

«Նախատեսվում է, որ նա հուլիսի 26-ին պետք է ներկայանա»,- ասաց Ս.Խաչատրյանը:

Նա հրաժարվեց պատասխանել հարցին՝ արդյոք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհրավիրվե՞ն հարցաքննության, թե՞ ոչ։ ՀՔԾ պետը վստահեցրեց, որ անձերի հետ կապված որևէ սահմանափակում չկա, և Մարտի 1-ի գործով որպես վկա կարող է հրավիրվել ցանկացած ոք:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում դեպքերի 10 տարվա վաղեմության հանգամանքին, Ս.Խաչատրյանը պատասխանեց, որ գուցե տարիների ընթացքում որոշակի բաներ պահպանված չլինեն, որոշակի հիշողություններ այն սրությամբ չլինեն, ինչ կարող էին լինել 10 տարի առաջ։ Սակայն, ինչպես հավելեց նա, չի կարծում, որ դա էական խոչընդոտ է այս հարցում։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս