«Մեր նպատակն է, որ դպրոցներն աշխատեն մեկ հերթով». Արայիկ Հարությունյան
«Դպրոցները նախապատրաստվում են սեպտեմբերի 1-ին, փորձում են իրենց լիցենզիաները համապատասխանեցնել ունեցած հզորություններին, վերանորոգումներ են անում»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով դպրոցների լիցենզավորման մասին։
Ըստ նրա՝ սա ժամանակավոր լուծում է, հաջորդ տարիներին, երբ լինի էլեկտրոնային գրանցում, դպրոցները հնարավորություն չեն ունենա իրենց լիցենզիայով սահմանվածից ավելի աշակերտներ ընդունել։ Այս պահին աշակերտների թվի գերազանցություն ունեցող դպրոցներին, նախարարի խոսքով, հնարավոր է՝ հաջորդ տարի չթույլատրվի աշակերտներ ընդունել, մինչև առկա աշակերտների թիվը կհամապատասխանի լիցենզիայով սահմանվածին. «Մեր նպատակն է, որ դպրոցները աշխատեն մեկ հերթով»։
Մանրամասները՝ տեսանյութում