 
                        Ովքեր կողմ են 10-ամյա կրթությանը, պետք է ունենա նոր կրթության ու գիտության նախարար. Արայիկ Հարությունյան
 
                                    ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կողմ է 12-ամյա կրթական համակարգին: Ավելին՝ նա պատրաստվում է հասարակության այն հատվածին, որը ցանկանում է վերադառնալ 10-ամյա կրթությանը, համոզել, որ 12-ամյա կրթական համակարգն արդարացված է: Այս մասին նախարարը հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, որ հասարակության մի հատվածն ուզում է վերադառնալ 10-ամյա կրթությանը, ինչպիսի՞ն է նախարարի դիրքորոշումն այդ առնչությամբ:
«Հասարակության մի մասն, ուրեմն, պետք է ունենա նոր կրթության ու գիտության նախարար։ Որովհետև ես կողմ եմ 12-ամյա կրթությանը և առաջիկա 2-3 տարում հասարակության այդ հատվածին կհամոզեմ, որ 12-ամյա կրթական համակարգը լավն է»,-նշեց նախարարը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        