Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դեղատներում իրականացնելու է իրազեկման աշխատանքներ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից (18.07.2018թ. N 371-Ա հրաման) սույն թվականի հուլիսի 19-ից հուլիսի 24-ը ներառյալ դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներում իրականացվելու են իրազեկման աշխատանքներ։

Իրազեկման աշխատանքները բխում են դեղատոմսերի գրման և դեղերի բաց թողնելու կարգով սահմանված պահանջների կիրարկման ընթացքում առաջացող խնդիրների վերհանման, դրանցով պայմանավորված հնարավոր խախտումները կանխելու, հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու, բացատրական աշխատանքներ կատարելու, մեթոդական աջակցություն տրամադրելու դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների իրավունքներից։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայցում է աջակցություն կատարվող աշխատանքներին։ 

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031