Բաժիններ՝

Հարավային Կորեան կապամոնտաժի Հյուսիսային Կորեայի սահմանին տեղադրված բարձրախոսները

Հարավային Կորեան կհեռացնի բարձրախոսները, որոնք տեղադրված են Հյուսիսային Կորեայի սահմանին: Դրանք օգտագործվել են Հյուսիսային կողմի զինվորների համար քարոզչություն անելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Ապամոնտաժումը խորհրդանշական քայլերի մի մասն է, որոնք երկու երկրները սկսել են պատմական գագաթնաժողովից հետո: Երկու Կորեաները համաձայնության էին եկել թերակղզու միջուկային փորձարկման աշխատանքներում:

Ակնկալվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նաև պետք է հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ հարցը քննարկելու համար:

Այդ բարձրախոսները տարածել են ամեն ինչ՝ սկսած կորեական փոփ երաժշտությունից մինչ նորություններ սահմանին:

Հյուսիսային Կորեայի ռազմական պաշտոնյան հայտարարել է, որ իրենք այսօր արդեն կսկսեն բարձրախոսների հեռացումը ճակատային շրջաններից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031