Բաժիններ՝

Եվրոպական ոստիկանական գործակալության գործադիր տնօրենի պաշտոնն առաջին անգամ կին է ստանձնել

Բելգիայի քրեական ոստիկանության նախկին ղեկավար Կատրին դե Բոլլը երեքշաբթի օրը պաշտոնապես ստանձնել է Եվրոպական ոստիկանական գործակալության գործադիր տնօրենի պաշտոնը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ին, այդ գերատեսչության պատմության մեջ առաջին անգամ է, որ կառույցը կին է գլխավորում :

Եվրոպական միության ներքին գործերի և արդարադատության խորհուրդը Բրյուսելում կայացած հերթական նիստի ընթացքում նրան հաստատել են այդ պաշտոնում: Այս պաշտոնում նա փոխարինել է Եվրապոլի գործադիր տնօրեն Ռոբ Ուեյնրայթին: Եվրապոլի ղեկավարը նշանակվում է 4 տարի ժամկետով:

48-ամյա Կատրին դե Բոլլը մասնագիտությամբ իրավաբան է, եղել է ժանդարմերիայի, իսկ հետո քրեական ոստիկանության սպա: 2012 թվականին նա դարձել է Բելգիայի դաշնային ոստիկանության կոմիսար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031