
«Չեմ հասկանում, թե ինչու են «Յուվենթուսի» խաղացողները պնդում, որ 11-մետրանոց չկար». Ռոնալդու

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանություններ է արել «Յուվենթուսի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից հետո (1:3):
«Ժամանակակից ֆուտբոլում քեզ ոչ ոք նվերներ չի անի: Դրա համար մենք մինչև վերջ պայքարեցինք, ճնշեցինք, շատ հնարավորություններ ունեինք, որպեսզի ավելի շատ գոլեր խփեինք, բայց Բուֆոնը գերազանց խաղաց: Մենք հնարավորություններ ունեինք, և ես չեմ հասկանում, թե ինչու են «Յուվենթուսի» ֆուտբոլիստները պնդում, որ 11-մետրանոց չկար: Եթե կանոնների խախտում չլիներ, մենք խաղից կխփեինք: Մենք շատ ուրախ ենք, բոլորը շատ լավ խաղացին: Մենք կիսաեզրափակչում ենք»,- ասել է Ռոնալդուն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը