
Արևմուտքի կողմից Սիրիային ուղղված սպառնալիքները ապակայունացնում են տարածաշրջանի իրադրությունը. Ասադ

Արեւմուտքի երկրները «փորձում են Սիրիայում փոխել իրադարձությունների ընթացքը նրա բանակի կողմից ահաբեկիչների նկատմամբ ձեռք բերված հաղթանակներից հետո»: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 12-ին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Պետության ղեկավարի դիվանատունը հայտնել է, որ Սիրիայի առաջնորդը Դամասկոսում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավարի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիին:
Կայացած զրույցի ընթացքում Ասադը նախազգուշացրել Է, որ «Արեւմուտքի կողմից Դամասկոսի հասցեին հնչող ագրեսիվ սպառնալիքները կհանգեցնեն տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի իրադրության ապակայունացման»: Նա նշել Է, որ «Սիրիայի վրա ռազմական հարձակման հնարավորության վերաբերյալ Արեւմուտքի առանձին քաղաքական գործիչների հայտարարությունները հիմնվում են նրանց գործակիցների կողմից սարքված փաստերի վրա»:
Իրանի հանձնակատարն իր հերթին հայտարարել Է, որ Թեհրանը «պաշտպանում Է Սիրիային ու նրա ժողովրդին ահաբեկչության դեմ մղվող պատերազմում»:
Ավելի վաղ «Սուրիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Վելայաթին ընդգծել Է, որ Սիրիան եւ Իրանը «համատեղ են հակազդելու ԱՄՆ-ի, Իսրայելի ու նրանց դաշնակիցների սադրանքներին ու ագրեսիվ սպառնալիքներին»: