
Մերկելը և Մակրոնը քննարկել են Սիրիայի իրադրությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ապրիլի 12-ին հեռախոսով քննարկել է Սիրիայի իրավիճակը եւ միջազգային իրադրությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտնել է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը։
«Նրանք ամենից առաջ քննարկել են իրադրության զարգացումը Սիրիայում»,-նշել է կառավարության ներկայացուցիչը, ընդգծելով, որ Մերկելը եւ Մակրոնը անհանգստություն են հայտնել «վերջերս թունավոր նյութերի կիրառման եւ քիմիական զենքի կիրառման միջազգային արգելքի էրոզիայի սպառնալիքի կապակցությամբ»: «Կանցլերը եւ նախագահը մտադիր են այսուհետեւ էլ այդ թեմատիկայի շուրջ սերտ կապ պահպանել միմյանց ու դաշնակիցների հետ»,-հայտնել է Զայբերտը: