Բաժիններ՝

Նադեժդա Սավչենկոյին հոսպիտալացրել են քննչական մեկուսարանից

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին, որը ձերբակալված է պետական հեղաշրջման նախապատրաստման մեղադրանքով, ապրիլի 12-ին քննչական մեկուսարանից տարել են հոսպիտալ: Այս մասին «112 Ուկրաինա» ալիքի եթերում հայտնել է նրա քույր Վերան:

«Քննչական մեկուսարանում ինձ տրամադրած տեղեկատվությամբ՝ նրան արդեն հետազոտման են տարել քննչական մեկուսարանի կլինիկա»,- ասել է նա: Քույրը նաեւ նշել է, որ Նադեժդա Սավչենկոյի փաստաբանները նրան չեն ուղեկցել:

Ավելի վաղ Նադեժդա Սավչենկոն ինքը գանգատվել է իր վիճակի կտրուկ վատացումից, մասնավորապես, ստամոքսի խնդիրներից: Սավչենկոն մարտի 23-ին զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից եւ ձերբակալվել:

Հետաքննության վարկածով՝ նա ահաբեկչական գործողություններ է պլանավորել խորհրդարանի շենքում եւ կառավարական թաղամասում: Նրան սպառնում է հինգ տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30