Իվետա Տոնոյանը՝ ՀՀԿ-ի հետ «Ծառուկյան» դաշինքի կոալիցիա կազմելու հավանականության մասին

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը վստահեցնում է՝ դաշինքում իշխանությունների հետ կոալիցիա կազմելու թեմայով որևէ քննարկում չկա: Իվետա Տոնոյանը հավաստիացրեց, որ նման քննարկում չկա նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում: «Մեր խմբակցությունում, դաշինքում, կուսակցությունում կոալիցիայի վերաբերյալ որևէ քննարկում չկա»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց պատգամավորը:

Հարցին` կա՞ հավանականություն, որ առաջիկայում «Ծառուկյան» դաշինքն, այնուամենայնիվ, կոալիցիա կազմի իշխանությունների հետ, Տոնոյանը պատասխանեց.

«Երբևէ տարբեր տեսակի հավանականությունների տեսություններով չեմ առաջնորդվել, եթե-ներով հարցերի չեմ պատասխանել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30