Բաժիններ՝

«ՌԴ-ի և ԱՄՆ-ի զինվորականները շարունակում են օգտվել Սիրիայի գծով հատուկ կապից». Պեսկով

ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունների միջեւ Սիրիայի գծով հատուկ կապը գտնվում է ակտիվ վիճակում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այդ գիծը գոյություն ունի եւ այն գտնվում է ակտիվ վիճակում»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նա չի ճշտել, թե այդ կապուղին օգտագործվում է արդյոք Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հնարավոր հարվածների կապակցությամբ: «Ես ընդհանուր առմամբ եմ ասում, որ գիծը գործում է երկուստեք»,-արձանագրել է Պեսկովը:

Կրեմլը նախազգուշացնում է, որ Սիրիայում լարվածության սաստկացմանն ուղղված քայլերը խիստ ապակառուցողական կլնեն եւ վստահ է, որ դրանցից հարկավոր է խուսափել:

«Մենք առաջվա պես գտնում ենք, որ խիստ անհրաժեշտ է խուսափել ինչ-ինչ քայլերից, որոնք կարող են հանգեցնել Սիրիայում լարվածության աճին,-հայտարարել է Պեսկովը:-Մենք կարծում ենք՝ դա խիստ ապակառուցողական ազդեցություն կունենա սիրիական կարգավորման ողջ գործընթացի վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս