
Ձեռքով մի քանի անգամ հարվածել է համագյուղացու գլխին

Ապրիլի 11-ին Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղի բնակիչ՝ 1958թ. ծնված Ա.Ա-ն դիմել է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ ապրիլի 10-ին ժամը 18:00-ի սահմաններում Մուշ գյուղ տանող ճանապարհին վիճաբանություն է առաջացել իր և համագյուղացի՝ 1956թ. ծնված Վ.Ս-ի միջև, ինչի ընթացքում վերջինս ձեռքով մի քանի անգամ հարվածել է իր գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։