
Ուշադրություն. որպես անհետ կորած որոնվում է ազգությամբ արաբ տղամարդ

Ոստիկանության Սևանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի, 1950 թ. ծնված Ալի Ազգի Ալի Ավլաքիի Ալնուաիմին:
Արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165 սմ, միջին կազմվածքով, կուզիկ, կաղում է:
Ալի Ազգի Ալի Ավլաքիի Ալնուաիմինի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-59-06-07, (0261)2-20-02, 2-20-21 կամ 1-02։