
ՌԴ-ն կմնա ԵՄ-ին գազի հանգուցային մատակարարը, բայց անհրաժեշտ է մրցակցություն ստեղծել. Եվրահանձնաժողով

Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում կմնա Եվրամիությանը գազի հանգուցային մատակարարը, բայց նա պետք է գտնվի մրցակցության պայմաններում, որպեսզի էներգակիրների գները շահավետ լինեն Եվրամիության համար:
Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 12-ին այս մասին հայտարարել է կլիմայական փոփոխությունների եւ էներգետիկայի եվրակոմիսար Միգել Արիաս Կանիետեն՝ Բրյուսելում ելույթ ունենալով «Եվրոպայի էներգետիկական գագաթնաժողով» խորհրդաժողովում։
«Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում կմնա Եվրամիությանը գազի հանգուցային մատակարարը, բայց նա պետք է մնա մրցակցող արտադրողների մշտական ճնշման ներքո, որպեսզի գազի շահավետ գներ ապահովվեն Եվրոպայի շուկայի համար»,- ասել է նա: