Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի լիգայի 2017/18 մրցաշրջանի քառորդ եզրափակչի վիճակահանությունը:
Հունաստանի վճռաբեկ դատարանը մերժումով է պատասխանել ութ թուրք զինծառայողներին Թուրքիային հանձնելու երրորդ պահանջին:
Արմավիրի մարզի Դողս գյուղի նախկին բնակչուհուց ստացել եմ մի նամակ, որը թե՛ հպարտության զգացում, թե՛ զայրույթի ալիք է բարձրացրել մեջս:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը:
Վրաստանի Գուդաուր լեռնադահուկային առողջավայրում շարքից դուրս է եկել ճոպանուղին:
Մայամիում (Ֆորիդայի նահանգ, ԱՄՆ) կամրջի փլվելու հետեւանքով զոհերի թիվը հասել է վեցի:
«Գազատարի խնդիրը միայն խոսակցությունների մակարդակում է։ Իրանի ռեալ ցանկությունը, որ նա լուրջ գազատար կառուցի Հայաստանով դեպի Եվրոպա, ևս խոսակցություններ են։ Դա հիմնականում կախված է Իրանից և Եվրոպայից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Ֆրանսիայում ձերբակալել են այն հրոսակախմբի անդամներին, որն ավելի քան 1,5 հազար կողոպուտ է կատարել կես տարվա ընթացքում:
Պաշտոնական Անկարան առաջին արձագանքն է տվել հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարևորում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը ԱՄՆ։ Այսօրվա ասուլիսի ժամանակ 168.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա գնահատում ԱՀ նախագահ Բակո Սահակյանի այցը ԱՄՆ, կարո՞ղ է այն ազդել բանակցային գործընթացի վրա, ի՞նչ կարելի է սպասել այդ առումով։
Թուրքիայի մեջլիսում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ պատգամավորներին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացը սկսել է իր ազդեցությունն ունենալ օրենսդիր մարմնի հանձնաժողովների աշխատանքի վրա:
Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող բանակցությունների 9-րդ կկայանա 2018 թ. մայիսի կեսերին:
Առցանց սոցիալական ծառայություններ մատուցելու գործընթացն ընդլայնվում է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը` ամփոփելով վերջին վեց ամսվա կատարված աշխատանքները:
Մարտի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, մարտի 17-ի ցերեկը՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մարտի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Թուրքիայի մեջլիսի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր, Իսլամական համագործակցություն կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Էքմելլեդդին Իհսանօղլուն Բաքվում կոնֆերանսի շրջանակում ելույթի ժամանակ կաթված է ստացել:
Տղամարդը դուրս է եկել անասուններին փնտրելու և այլևս չի վերադարձել։
Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մենիեն այդ երկրի քաղաքացիներին նախազգուշացրել է Եվրամիության կողմից անայցագիր ռեժիմի հնարավոր կասեցման մասին, եթե շարունակվի ապաստան հայցողների աճի միտումը:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ալբանիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արդիանա Հոբդարին (նստավայրը՝ Աթենք):
«Քանի որ Սերժ Սարգսյանը երբևէ այլ օրինական ռեսուրս չի ունեցել, նա իր կառավարման փիլիսոփայության հիմքում դրել է սուտը, կեղծիքը և ամեն կերպով վերարտադրվելը»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Սուսաննա Մուրադյանը:
Սոցիալական ապահովության պետական ծառայությունը հետևողական քայլեր է իրականացնում կեղծ ստաժով կենսաթոշակ ստանալու դեպքերը բացառելու համար:
Մարտի 16-ին, ժամը 12:29-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կետի մոտակայքում գտնվող կիսակառույց շինությունից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար սոցիալ-քաղաքական հիմքեր արդեն վաղուց կան»,- այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Կարապետ Ռուբինյանը:
«Քաղաքական իշխանությունների փոփոխություն չի սպասվում ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Չինաստանում, ո՛չ Թուրքիայում, ո՛չ Իրանում, և հավանաբար, ո՛չ էլ ԱՄՆ-ում, քանի որ Թրամփը լուրջ շանսեր ունի վերընտրվելու 2020 թվականին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Երեւանից Սարատով ուղեւորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայում` անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:
Թուրքական հրետանին առավոտից ինտենսիվ կերպով գնդակոծում է Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքը (Հալեպից 65 կիլոմետր հեռավորությամբ):
Ֆրանսիան կարող ԱՄՆ-ի հետ համատեղ Սիրիայում իրականացնել քիմիական զենքի պահեստներին հարվածներ հասցնելու գործողություն, եթե ապացուցվի այդ զենքի օգտագործումը:
«Օրենքով գողերի» նկատմամբ Վրաստանում խստացվող օրենսդրությունը կարող է հանգեցնել այդ երկրից օրենքով գողերի միգրացիայի՝ դեպի հարևան երկրներ, այդ թվում՝ նաև Հայաստան:
Թայլանդի Թագավորության արքայադուստր Նորին Գերազանցություն Մահա Չակրի Սիրինդհորնը մարտի 16-ին այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:
«Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չպետք է լինեն բուհերի խորհուրդներում: Միջազգային կառույցների ասածն էլ չի կարող իմպերատիվ լինել մեզ համար: Հիմա «լազեյկեք» եք փնտրում»:
Քյոլնում 43 մարդ է տուժել մարտի 15-ի երեկոյան քաղաքային երկու էլեկտրագնացքների բախման հեւանքով: