
Վրաստանում ճոպանուղու խափանման պատճառով զբոսաշրջիկներ են տուժել

Վրաստանի Գուդաուր լեռնադահուկային առողջավայրում շարքից դուրս է եկել ճոպանուղին: Այդ մասին հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: Նախնական տվյալներով՝ անջատվել է օբյեկտի էլեկտրականությունը, ինչի հետեւանքով նստարաններն սկել են սահել եւ բախվել միմյանց:
Դրա պատճառով զբոսաշրջիկները հարկադրված են եղել բարձրությունից թռչել ձյան վրա: Վաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգիենկոն լրագրողներին հայտնել է ութ տուժածների մասին: Նրանց բժշկական օգնություն են ցույց տվել:
«Վնասվածքները շատ լուրջ չեն, բացի երկու զբոսաշրջիկներից՝ Ուկրաինայից եւ Շվեդիայից: Ներկայում Գուդաուրում են գտնվում ռեանիմոբիլներ եւ, ամենայն հավանականությամբ, այդ երկու զբոսաշրջիկներին մենք փոխադրենք Թբիլիսի»,- հավելել է պետական պաշտոնյան: Միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: