Բաժիններ՝

Օրական ութ կողոպուտ կատարած հրոսակախումբը ձերբակալվել է

Ֆրանսիայում ձերբակալել են այն հրոսակախմբի անդամներին, որն ավելի քան 1,5 հազար կողոպուտ է կատարել կես տարվա ընթացքում: Մարտի 16-ին այս մասին հաղորդվում է Twitter-ում Ազգային ժանդարմերիայի էջում:

Կարգի պահապանների տեղեկատվությամբ՝ խմբում եղել է 20 մարդ, նրանց կալանքի տակ են վերցրել երկու գործողությունների ընթացքում: Հանցագործները գործել են երկրի հարավում՝ Պերպինյանի եւ Կաննի միջեւ եւ վեց ամսում կատարել են հազար հինգ հարյուրից ավելի կողոպուտ, այսինքն՝ միջին հաշվով օրական շուրջ ութ կողոպուտ:

Ընդհանուր առմամբ չարագործներից առգրավել են ավելի քան 1100 ոսկերչական իր, լյուքս բրենդների 40 ձեռքի ժամացույց եւ 6,5 կիլոգրամ ոսկի: Նաեւ հրոսակախմբի անդամների մոտ հայտնաբերել են 37 հազար եվրո:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս