Մայամիում կամրջի փլվելու հետևանքով զոհվածների թիվը հասել է վեցի
Մայամիում (Ֆորիդայի նահանգ, ԱՄՆ) կամրջի փլվելու հետեւանքով զոհերի թիվը հասել է վեցի: Այդ մասին հայտնել է Մայամի Դեյդի օկրուգի ոստիկանությունը: Ավելի վաղ նշվել էր չորս զոհվածների եւ ինը տուժածների մասին:
«Մենք կարող ենք հավաստել վեց մարդու մահը»,- ասված է Twitter-ում ոստիկանության էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կամրջի կառուցումն ավարտված չէր: 950 տոննա քաշով հատվածամասը հենարանների վրա է դրվել վերջերս՝ մարտի 10-ին: Ավելի քան 14 միլիոն դոլար արժողությամբ կամուրջը կոչված էր թեթեւացնելու Ֆլորիդայի Միջազգային համալսարանի ուսանողների կյանքը՝ այն կապելով ուսանողական ավանի հետ: Այժմ նրանք հարկադրված են բուհ հասնել հատուկ ավտոբուսներով:
Համալսարանն ինքն է մասնակցել կամրջի նախագծմանը: Շինարարության ընթացքում օգտագործվել են արագ կառուցման մեթոդներ՝ մոդուլների միջոցով: Շինարարությունը պետք է ավարտվեր հաջորդ տարի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Colapsa puente en #Miami Fl.
Esto sobre peatones y vehículos, se reportan heridos.VCN Noticias pic.twitter.com/5ippXj8jOZ
— Victor Cabrera / VCN Noticias (@victorcabreramx) March 15, 2018
Լուսանկարը` REUTERS