Բաժիններ՝

Թուրքական զորքերը հրետակոծել են Աֆրինը, զոհվել է առնվազն 18 մարդ. Firat

Թուրքական հրետանին առավոտից ինտենսիվ կերպով գնդակոծում է Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքը (Հալեպից 65 կիլոմետր հեռավորությամբ): Այդ մասին հայտնել է Firat քրդական գործակալությունը:

Նրա տեղեկությունների համաձայն, առնվազն 18 մարդ է զոհվել Էլ-Քադիմայի, Աշրաֆիայի եւ Մահմուդիայի շրջաններում: Զգալի նյութական վնաս է հասցվել բնակելի թաղամասերին: Գործկալության տվյալներով՝ ավերված շենքերի փլատակների մեջ կան տուժածներ: Կարմիր Մահիկի քրդական ընկերության աշխատակիցները փրկարարական աշխատանքներ են կատարում կամավորների խմբերի հետ միասին:

Ավելի վաղ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական ջոկատների դիրքերին, որոնք պաշտպանում են քաղաքը, հարված է հասցրել թուրքական օդուժը: Firat-ի տվյալներով՝ զոհվել է վեց մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս