Բաժիններ՝

Թայլանդի Թագավորության արքայադուստրն այցելել է Մատենադարան

Թայլանդի Թագավորության արքայադուստր Նորին Գերազանցություն Մահա Չակրի Սիրինդհորնը մարտի 16-ին այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մատենադարանից:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ Մահա Չակրի Սիրինդհորնը շրջեց Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացավ հայ ձեռագրական ժառանգությանը:

Արքայադուստրը շրջայց կատարեց նաև Մատենադարանի արխիվային պահոցում, ձեռագրատանը, ծանոթացավ Մատենադարանի վերականգնման բաժնի աշխատանքներին: Շրջայցից հետո տեղի ունեցավ նվերների փոխանակում:

Այցի ավարտին իր ստացած տպավորություններն արքայադուստրը գրառեց «Մատենադարանի պատվավոր հյուրերի գրառումների մատյան»-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031