
Սիրիական հակամարտության շուրջ Աստանայի բանակցությունների հաջորդ փուլը կկայանա մայիսին

Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող բանակցությունների 9-րդ կկայանա 2018 թ. մայիսի կեսերին: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Թուրքիայի նախագահ Մևլութ Չավուշօղլուն և Իրանի արտգործնախարար Ջևադ Զարիֆը հայտարարություն են տարածել:
Արտգործնախարարների հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայում լարվածության նվազեցման շուրջ համաձայնագրի իրագործումը շարունակվելու է:
«Սիրիայում լարվածության նվազեցման 4 գոտիների շուրջ 3 երկրների համաձայնագրի իրականացումը շարունակելու վերաբերյալ որոշում է կայացվել»,-նշված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ սիրական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների 9-րդ փուլը տեղի է ունենալու 2018 թ. մայիսի կեսերին: