Բաժիններ՝

Բաքվում ելույթի ժամանակ Թուրքիայի մեջլիսի պատգամավորը կաթված է ստացել

Թուրքիայի մեջլիսի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր, Իսլամական համագործակցություն կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Էքմելլեդդին Իհսանօղլուն Բաքվում կոնֆերանսի շրջանակում ելույթի ժամանակ կաթված է ստացել: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Բաքվի 6-րդ գլոբալ ֆորումի շրջանակում կայացած «Տարածաշրջանային անվտանգություն և խաղաղություն. Մերձավոր Արևելք» խորագրով քննարկմանն իր ելույթի ժամանակ Իհսանօղլուի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Նա դադարեցրել է ելույթը: Պատգամավորին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզ է դարձել, որ նա ինֆարկտ է ստացել:

Հիվանդանոցից հայտնել են, որ ներկայում Իհսանօղլուն վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը կայուն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031