Համատեղ հայտարարությունում անդրադարձ է կատարվել երկու երկրների օրենսդրության ներդաշնակեցման գործընթացին, նախանշվել են միջազգային հարթակներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Բրազիլացին չի ցանկանում վերադառնալ Փարիզ: Նեյմարը, ով ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից և վերադառնալ Լա Լիգա, մտադիր է լուծել բոլոր հարցերը մինչև ամառ, որպեսզի ավելորդ մտքերով չշեղվի ԱԱ-2018-ի ժամանակ:
ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է դեղերի դեղատոմսով բաց թողնմանը վերաբերող բնակչության հարցերին։
Հայաստանը մի շարք քայլեր է ձեռնարկել իրանցի զբոսաշրջիկների համար երկիրն ավելի գրավիչ, հետաքրքիր և ապահով դարձնելու ուղղությամբ։
YouTube տեսահոսթինգը կուժեղացնի պայքարն այն տեսահոլովակների զետեղման դեմ, որոնք ակնհայտ կեղծ տեղեկատվություն են բովանդակում:
Հանրապետության Նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն նվիրված Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու միջազգային մրցույթի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին:
Մարինե Պետրոսյանը մանիֆեստ է գրել: Ասում է, որ սա միայն սկիզբն է մեծ վեպի, որ արդեն սկսել է: «Իմ մանիֆեստը» բաղկացած է երկու մասից: Այն լավագույն կերպով ընկալելու համար պետք է ընթերցել առաջին մասից հետո ընդմիջելով «Կեղծ տեսադաշտ» տեսաֆիլմով, որ հավաքված է Արագածոտնի մարզի Արալանջ գյուղում իր կողմից արված լուսանկարներից և ըստ հեղինակի՝ անմիջական կապ ունի մանիֆեստի բովանդակության հետ:
Կառավարությունը նախատեսում է վերացնել ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում աշխատելու համար ԿԸՀ-ում լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կարգում սահմանափակումների մասին դրույթը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ալիկ Հակոբյանը, զբաղեցնելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արագածոտնի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողի պաշտոնը, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, որով էական վնաս է պատճառվել ինչպես կազմակերպության, այնպես էլ պետության օրինական շահերին:
«Ելք» դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանն այս օրերին, երբ դաշինքում բուռն քննարկումներ են ընթանում պայքարի մեխանիզմների շուրջ, իսկ որոշ վերլուծաբաններ կանխատեսում են անգամ դաշինքի փլուզման վտանգ, գտնվում է ԱՄՆ-ում և կվերադառնա միայն ապրիլի 17-ին։
Մարտի 19-ին Գյումրու քաղաքապետարանում տեղի է ունենալու Գյումրու ավագանու հերթական նիստը:
Դուբայի Էմիրի, Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ եւ փոխնախագահ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումի դուստրը փախել է երկրից՝ թողնելով տեսագրություն, որը նրա կողմից արվել է ի դեպս մահվան կամ այլ տհաճ բանի: Այդ մասին, հայտնել է New York Post-ը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Պեդրոն «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո (0:3) խոսել է իր նախկին ակումբի մասին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին։
«Գրեմմիի», «Էմմիի», Կաննի Classical Award մրցանակակիր, հանրահռչակ դիրիժոր Էնթոնի Վիթն առաջին անգամ կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը:
Բրիտանական հատուկ ծառայությունների օգտին լրտեսության համար դատապարտված Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի թունավորման հետ կապված միջադեպն սպառնում է Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի անվտանգությանը:
Մարտի 13-ին նշվեց Եղիշե Չարենցի ծննդյան 121 ամյակը: Պոետի ծննդյան առիթով «168 Ժամը» լսել է գրականագետ Դավիթ Գասպարյանի խոհերը՝ ինչպես Չարենցի անտիպ գրական ժառանգության, այնպես էլ՝ պոետի կյանքի վերջին՝ եղերական տարիների վերաբերյալ:
Մարտի 15-ին հումանիտար միջանցքով յուրաքանչյուր ժամում ավելի քան 800 մարդ է լքում Արեւելյան Գութան:
Մարտի 14-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձն օգտվելով դռան կողպված չլինելու հանգամանքից` մտել է Նոր Արեշի տներից մեկը, պահարանի մեջ քողարկված տեղից հափշտակել 34.000 ԱՄՆ դոլար, պայուսակից` 65.000 դրամ, ու փախել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Միացյալ Թագավորությունում Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված միջադեպի ֆոնին ռուս-բրիտանական հարաբերություններում ստեղծված իրադրությունը:
Հյուսիսատլանտյան դաշինքը թույլ չի տա իրեն սպառազինությունների մրցավազքի մեջ ներքաշել Ռուսաստանի հետ:
Մարտի 15-ին, ժամը 16:07-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ապրիլի 3-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան բժշկական պատճառներով չի մեկնի Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, որը նշանակված է մարտի 16-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վստահությունը չարաշահելով, խարդախությամբ քաղաքացիներից գումարներ հափշտակելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել ՍՊԸ-ի տնօրենին:
Ստամբուլի Շիշլի թաղամասում երկու փողոց վերանվանվել է պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի և լրագրող Ուղուր Մումջուի անուններով:
Քեմբրիջի համալսարանի հայազգի շրջանավարտի համահեղինակած գյուտը կարող է հեղափոխություն մտցնել էներգիայով աշխատող սարքերի արտադրության բնագավառում:
«Չեմ կարծում՝ հետևություններ արած լինեն այնպես, ոնց մենք ենք հասկանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը՝ խոսելով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հայտարարության մասին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 15-ին հայտնել է, որ շուտով կհայտարարի այն միջոցների մասին, որոնք պլանավորում է ձեռնարկել Մեծ Բրիտանիայում Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման շուրջն ստեղծված իրադրության առնչությամբ: