ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է դեղերի դեղատոմսով բաց թողնմանը վերաբող հարցեր

ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է դեղերի դեղատոմսով բաց թողնմանը վերաբերող բնակչության հարցերին։ ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցած պարզբանաման մեջ ներկայացված են հետևյալ հարցերն ու պատասխանները։

«Հարց. Ի՞նչ է նշանակում` պետք է դեղատոմս դուրս գրել միայն հիվանդի քարտի համարի նշումով: Եթե քարտը չեղավ, ստացվում է, բժիշկը չի կարող դեղատոմս դուրս գրել: Իսկ քարտ բացելը բժշկական խորհրդատվություն է, և հիվանդը, ուզենա, թե ոչ, պետք է բժշկին 5000 դրամ վճարի:

Սխալ է քիմիական անունն ընդգրկել դեղատոմսով տրվող ցանկում: Կան տարբեր դեղեր, որոնք ունեն նույն քիմիական բաղադրությունը: Ֆիրման դեղատների հետ պայմանավորվում է, որ վաճառեն իր դեղը, ինքն էլ նրանց «ատկատներ» է տրամադրում: Այս խոշոր ստվերը հաշվարկված չէ։

Պատասխան.

1. Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար անվճար են:

Համաձայն ՀՀ կառավարության 1402-Ն որոշման 19-րդ կետի` ամբուլատոր բժշկական քարտի բացակայության դեպքում դեղատոմսի վրա կարող է նշվել հիվանդության պատմագրի կամ պացիենտի բուժմանը վերաբերող փաստաթղթերի՝ ամփոփաթերթի (էպիկրի¬զի), բժշկական հանձնաժողովի (կոնսիլիումի) որոշման համարը:

2. Համաձայն Վարչական իրավախախտումների մասին օրենքի` Դեղատոմսով բաց թողնվող դեղի` դեղատանը առկա նույն ակտիվ բաղադրատարրը պարունակող նույն դեղաչափով և դեղաձևով փոխադարձաբար փոխարինելի բոլոր դեղերի վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից յոթանասնապատիկի չափով:

Հարց. Գյուղերում չկան հիվանդանոցներ, լավագույն դեպքում ամբուլատորիաներ են, որտեղ միայն բուժքույր է։ Ի՞նչ պետք է անի բնակիչը անհապաղ դեպքերում, եթե, օրինակ, գիշերը վատանում են և դեղորայքի կարիք լինի:

Պատասխան. Գյուղական բժշկական ամբուլատորիաներում աշխատում են ԱԱՊ բժիշկներ, իսկ բուժակ-մանկաբարձական կետերում (ԲՄԿ)՝ բուժքույրեր: ՀՀ բոլոր այն գյուղերը, որոնք չունեն ամբուլատորիաներ, կցված են մոտակա գյուղական բժշկական հաստատությանը, որի բժիշկներն էլ սպասարկում են պացիենտներին: Ամբուլատորիաները շուրջօրա չեն աշխատում, հետևաբար շտապ անհետաձգելի բուժօգնություն պահանջող դեպքերում հարկավոր է դիմել տվյալ համայնքը սպասարկող շտապօգնության ծառայությանը»:

Տեսանյութեր

Լրահոս