Բաժիններ՝

Նեյմարն ուզում է ՊՍԺ-ից «Ռեալ» տեղափոխությունը ձևակերպել մինչև ԱԱ-2018-ի մեկնարկը

Բրազիլացին չի ցանկանում վերադառնալ Փարիզ: Նեյմարը, ով ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից և վերադառնալ Լա Լիգա, մտադիր է լուծել բոլոր հարցերը մինչև ամառ, որպեսզի ավելորդ մտքերով չշեղվի ԱԱ-2018-ի ժամանակ:

Ինչպես հաղորդում է Sport.es-ը, բրազիլացին, ով վերականգնվում է վնասվածքից հայրենիքում, արդեն խնդրել է հորը բանակցություններ վարել իր անունից: Նեյմարի նկատմամբ գլխավոր հավակնորդը համարվում է «Ռեալը», և ֆուտբոլիստն ինքն ուզում է տեղափոխվել Մադրիդ: Արգելք կարող է դառնալ գինը. մադրիդցիները ստիպված կլինեն վճարել 400 մլն եվրո:

Բանակցություններին Նեյմարին և իր ընտանիքին կաջակցի Nike-ը: 2020 թվականին ավարտվում է «Ռեալի» պայմանագիրն adidas-ի հետ, և Nike-ը հույս ունի բրազիլացի հարձակվողի օգնությամբ իր կողմը քաշել «Արքայական ակումբին»: Այդ մասին տեղեկացնում է AS-ը:

Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2017թ. օգոստոսին:
Բրազիլացին 30 խաղերում խփել է 29 գոլ: 26-ամյա ֆուտբոլիստն արագ հիասթափվեց Լիգա 1-ից և չի ցանկանում վերադառնալ Փարիզ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս