
Օրվա ընթացքում արդեն ավելի քան 5 հազար մարդ է լքել Արևելյան Գութան

Մարտի 15-ին հումանիտար միջանցքով յուրաքանչյուր ժամում ավելի քան 800 մարդ է լքում Արեւելյան Գութան: Այդ մասին, ինչպես հայտնել է «Ինտերֆաքս»-ը, լրագրողներին հայտարարել է Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչ գեներալ-մայոր Վլադիմիր Զոլոտուխինը։
«Մինչ այս պահը հումանիտար միջանցքով ավելի քան 5 հազար մարդ է լքել Խամուրիա, Սակբա եւ Խազե բնակավայրերը: Կենտրոնի գնահատմամբ, յուրաքանչյուր ժամում Արեւելյան Գութայից դուրս է գալիս ավելի քան 800 մարդ»,-ասել է նա:
Ավելի վաղ գեներալը հայտնել է, որ ընդամենը մինչեւ օրվա վերջը սպասվում է առնվազն 13 հազար մարդու ելքը: