Մարտի 14-ին ԱՀ ոստիկանության ՔՀՎ և ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Քաշաթաղի շրջանի Նորաշենիկ գյուղում հայտնաբերվել է ՀՀ Երևան քաղաքի բնակչուհի՝ 1965թ. ծնված Գայանե Մինասյանը։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ կազմակերպված «Անվտանգ սնունդ. թվային լուծումներ» համաժողովի բացմանը:
էլեկտրաէներգետիկական համակարգի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացմանն ուղղված տեխնիկական հանձնաժողովը մարտի 15-ին ընդլայնված նիստ է գումարել, որը վարել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը:
Boeing կորպորացիան մարտի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացրել F/A-18 Growler անվանական ռազմական ինքնաթիռը:
«Ժողովուրդ» օրաթերթը Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանից փորձեց պարզել, թե ինչպես կբացատրի իր ենթակայությամբ գործող ոստիկանների վարքը, ոստիկանապետը նշեց, որ նման բան չկա։
Առնվազն վեց մարդ է զոհվել, եւս 14-ը՝ վերքեր ստացել մարտի 14-ի երեկոյան Սենեգալի հարավում ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով:
Միացյալ Նահանգները մարտի 14-ին արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) հայտարարության նախագիծը հաջակցություն առաջընթացի Կորեական թերակղզու իրադրության կարգավորման գործում, որն առաջարկել էին Ռուսաստանը եւ Չինաստանը:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Քի Ուեսթ ավիաբազայի մերձակայքում աղետի է ենթարկվել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի F/A-18 կործանիչը, անձնակազմի երկու անդամները զոհվել են: Այդ մասին հայտնել է CBS News-ը՝ հղում անելով զինվորականների:
Սպիտակ տունը պաշտպանել է 23 ռուս դիվանագետների արտաքսման Մեծ Բրիտանիայի որոշումը՝ Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորմանը Ռուսաստանի մեղսակցության մեղադրանքների պատճառով։
Ամերիկացի քաղաքական տեսաբան եւ մեկնաբան Լոուրենս Քուդլոուն համաձայնել է դառնալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր տնտեսական խորհրդականը եւ կգլխավորի Սպիտակ տանն առընթեր Ազգային տնտեսական խորհուրդը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը շարունակում է վատնել համայնքի բյուջեի միջոցները: Այս անգամ քաղաքապետարանը պատրաստվում է միլիոնների հասնող գումարներ ծախսել դրոշակների ե՛ւ ձեռքբերման, ե՛ւ տեղադրման համար:
Կոպենհագենում պաշտոնական այցելությամբ գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին հանդիպեց Դանիայի պետական եկամուտների նախարար Կարստեն Լորիտզենի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձներ է հղել Անգելա Մերկելին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլերի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. ««Առավոտի» լրագրողները դեմ են լրատվամիջոցների միջեւ «հարաբերություններ պարզելուն», թերթի էջերում չեն քննադատում այլ լրատվամիջոցների կամ լրագրողների, չեն պատասխանում վերջիններիս քննադատությանը»:
Լոնդոնը չի պատրաստվում Մոսկվային տրամադրել այն նյութի նմուշը, որով թունավորվել է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը:
Թուրքական դատարանը հրաժարվել է բավարարել Ադանայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցին ազատ արձակելու միջնորդությունը:
«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլի 9-ից հետո նոր Սահմանադրությամբ մի քանի փոխվարչապետ կունենանք: Իշխանական վերնախավում քննարկվում է նախագահի աշխատակազմի ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հարցը:
«Հրապարակ» թերթը գրում է. «2017 թվականի մայիսի 25-ին Սերժ Սարգսյանի հրամանով Ռազմական ոստիկանության պետ նշանակվեց Արթուր Բաղդասարյանը։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին Վաշինգտոնում այցելել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտե (ԱՀԱԿ), հանդիպել կառույցի ղեկավար կազմի եւ աշխատակիցների հետ:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի բոլոր մասնակից թիմերը հայտնի են: Կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարեն՝ «Բարսելոնա»-ն, «Լիվերպուլ»-ը, «Սևիլիա»-ը, «Յուվենտուս»-ը «Մանչեսթեր Սիթի»-ն, «Ռեալ»-ը, «Բավարիա»-ն և «Ռոմա»-ն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «3 օր առաջ Նոյեմբերյան քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Քաղաքի բնակիչներից մեկը` մոտ 60 տարեկան տղամարդ, կաթված է ստացել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին այցելել է ԱՄՆ Կոնգրես:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Արմենիկում» բուժհաստատության հետագա գործունեությունը անհայտ է։ Առողջապահության նախարարության որոշմամբ՝ 2018 թվականի մասով ֆինանսավորումը դադարեցվելու է։
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կընդունի «Միլան»-ին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզային իշխանություններին հաջողվեց ազատվել աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնված Արտաշատի թիվ 1 դպրոցի արդեն նախկին տնօրեն Անահիտ Վարդանյանից։
Մարտի 14-ին` ժամը 21:27-ին, տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և սահել ձորը (մոտ 30մ). տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժամանակին, երբ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, նրա առաջ հստակ պահանջներ էին դրվում. «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նախկին ընդդիմադիր պատգամավորից պահանջում էին քայլեր ձեռնարկել քիմիական հսկայի վերագործարկման ուղղությամբ:
Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղից առաջ խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Ժողովուրդ»թերթը գրում է. «Ապրիլի 17-ին` ՀՀ ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ, «Ծառուկյան» խմբակցությունը փաստի առաջ է հայտնվելու: Այդ ընտրություններն անցկացվելու են բաց քվեարկությամբ, եւ հստակ երեւալու է, թե պատգամավորներից ով ինչպես է քվեարկել: