Բաժիններ՝

Արաբ Էմիրի դուստրը տագնապալի տեսագրություն է արել և անհետացել

Դուբայի Էմիրի, Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ եւ փոխնախագահ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումի դուստրը փախել է երկրից՝ թողնելով տեսագրություն, որը նրա կողմից արվել է ի դեպս մահվան կամ այլ տհաճ բանի: Այդ մասին, հայտնել է New York Post-ը:

Տեսանյութում աղջիկը հայտնել է, որ փախուստի փորձ է ձեռնարկել, քանի որ չի կարող նորմալ կյանքով ապրել արաբական պետությունում:

33-ամյա Լաթիֆայի խոսքով՝ ինքն շատ հարուստ շեյխի 30 զավակներից մեկն է: Նա պարզաբանել է, որ նույն այդ պատճառով երկրից փախել է իր ավագ քույրը. նրան մերժել էին ընտրության հնարավորության հարցում, արգելել ավտոմեքենա վարել եւ շրջանակների մեջ էին դրել անձնական կյանքը:

Լաթիֆան ինքը, իր խոսքով, արդեն փախուստի փորձ ձեռնարկել էր դեռահաս տարիքում, ինչից հետո երեք տարի անցկացրել է բանտում: Ավելի վաղ Արաբական Էմիրությունները լքել էր նրա եղբայրը:

Երկրից դուրս գալու հարցում աղջկան օգնել է նախկին ֆրանսիացի լրտեսը: Այդ մասին գրում է The Daily Mail-ը: Ենթադրվում Է, որ Լաթիֆան թաքնվում է Հնդկաստանի հարավային ափերի մոտ գտնվող զբոսանավում եւ, ինչպես սպասվում է, քաղաքական ապաստան է փնտրելու Միացյալ Նահանգներում, որտեղ նա կապ է հաստատել փաստաբանի հետ:

Գտնվելով Հնդկաստանի ափերից 50 կիլոմետր հեռավորության վրա՝ նա հաղորդագրություն է ուղարկել իր ներկայացուցչին՝ Ռադխա Սթեռլինգին, որն ապրում է Մեծ Բրիտանիայում: Աղջիկն օգնություն է խնդրել, քանի որ տեսել է արտաքուստ կասկածելի մարդկանց եւ կրակոցներ լսել: Սթեռլինգը Լաթիֆային խնդրել Է ձայնագրել հրաձգությունը, բայց նա չի պատասխանել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս