
Դե Միստուրան չի մասնակցի ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների Աստանայի հանդիպմանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան բժշկական պատճառներով չի մեկնի Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, որը նշանակված է մարտի 16-ին: Դրան կմասնակցի նրա տեղակալ Ռամզի Իզեդին Ռամզին:
Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՄԱԿ-ի հանձնակատարի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մայքլ Կոնտեն: «Պարոն դե Միստուրան չի կարողանա այս շաբաթ ուղեւորություն կատարել բժշկական պատճառներով: Հատուկ դեսպանորդի տեղակալ Ռամզի Իզեդին Ռամզին կգլխավոր ՄԱԿ-ի պատվիրակությունն Աստանայում»,-նշել է նա: