Արդեն մի քանի օր է, ինչ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ է: Հենրիխի տեղափոխությունը հակասական մեկնաբանություններ ստացավ. մի մասը կարծում էր, որ Մխիթարյանի տեղափոխությունը հետքայլ է, մյուս մասը՝ կարիերայի առաջընթաց և կրկին փայլելու հնարավորություն:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանները կոչ են արել դատարանին՝ չեղարկել նրա ձերբակալման օրդերն այն բանի կապակցությամբ, որ Շվեդիայի դատախազությունն ավելի վաղ դադարեցրել է նրա գործի հետաքննությունը, դատարանի որոշումը սպասվում է հաջորդ շաբաթվանից ոչ շուտ։
2017 թվականին Արցախում արձանագրվել է 1150 մահվան դեպք՝ 2016 թվականի 1156–ի փոխարեն: Հիվանդանոցային մահերը կազմել են 228 դեպք՝ 2016 թ.-ի 246-ի դիմաց:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունվարից մանկավարժների աշխատավարձի փոփոխություն չի կատարվել:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:
Կատալոնիայի անկախությունը պաշտպանող կուսակցությունները դատական հայց են պատրաստում Իսպանիայի կառավարության դեմ:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Շենգավիթում Սամվել Ավագյանի սպանության դեպքի հանգամանքները, բացահայտվել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 46-ամյա տղամարդուն:
Հոլանդիայում քաղաքական վտարանդիության մեջ գտնվող ադրբեջանցի իրավապաշտպան, պատմաբան Արիֆ Յունուսովը պնդել է, որ 1990թ-ին Բաքվի հայերի ջարդը կազմակերպվել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հրամանով:
Ֆրանսիացու համար մութ ժամանակներ են սկսվել: «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչում «Լեգանեսից» կրած պարտությունից հետո պատասխանեց թիմում իր դրության մասին հարցին:
Ֆրանսիական Cnews հեռուստաընկերության եթերում հաղորդավարուհի Սոնիա Մաբրուքը հյուրընկալել է Ֆրանսիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Իսմայիլ Հաքքի Մուսային՝ Սիրիայի քրդերի նկատմամբ թուրքական հարձակումների թեման քննարկելու նպատակով:
Միլիարդատեր Ջորջ Սորոսը՝ ելույթ ունենալով Դավոսի Միջազգային տնտեսական համաժողովում, հայտարարել է, թե Facebook եւ Google սոցցանցերն սպառնալիք են ներկայացնում հասարակության համար: Միլիարդատիրոջ խոսքը փոխանցել է Business Insider-ը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում է ունեցել տեղական թռչնաբուծական ընկերությունների մի շարք ներկայացուցիչների հետ:
Հունվարի 26-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (L’Agence universitaire de la Francophonie – AUF) նախագահ, Բուխարեստի ագրարային գիտությունների և անասնաբուժության համալսարանի ռեկտոր, Ռումինիայի ռեկտորների ազգային խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սորին Միհայ Կիմպեանուի հետ:
Հայաստանը Չեխիայի համար կարեւոր գործընկեր է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց չեխ քաղաքական գործիչ, նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը:
ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն Ուկրաինայի հետ կապված իրավիճակի պատճառով:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 25-ին, Երևանում տեղի ունեցած 87-ամյա տղամարդու մահվան դեպքի փաստով:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի գլխավորությամբ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվել և քննարկվել են 2017 թվականի նախարարության իրականացրած, ինչպես նաև 2018 թվականին նախատեսվող այն գործողություններն ու միջոցառումները, որոնք միտված են գնման ընթացակարգերն ավելի պարզ և թափանցիկ դարձնելուն, դրանց մրցակցային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպմանը: Հանդիպմանը ներկա է […]
Բույս, որը կարող է պայքարել դիաբետի, արթրիտի, անեմիայի դեմ, պաշտպանել լյարդը։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության ԱԺ խոսնակ Չունգ Սե-կյունին:
Բրազիլացուն սպասվում է կարիերայի ամենամեծ մարտահրավերը: Նեյմարի՝ «Ռեալ» տեղափոխվելու մտադրության մասին լուրերը նոր մանրամասներ են ձեռք բերում:
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրանայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին պնդում է, որ Ուկրաինայի ԱԳ նախարարությունը հարցում է ուղարկել Լեհաստանի գործընկերներին՝ իրեն լեհական կողմին հանձնելու հնարավորության վերաբերյալ:
Առաջնային բուժօգնության օղակի աշխատանքները լիարժեք իրականացնելու նպատակով «Գյուղական բնակչության մասնագիտացված բուժօգնության կազմակերպում» ծրագրի շրջանակներում շրջանային բուժհիմնարկների կողմից կազմակերպվել են 414 գյուղական այցեր, որոնց արդյունքում կատարվել են բնակչության մասնագիտացված բժշկական խորհրդատվություններ, ինչպես նաև երեխաների պատվաստումներ:
Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունն ամեն տարվա առաջին և ամենաորոշիչ մրցաշարերից մեկն է:
Ինչպես 168.am-ը արդեն պատմել է, հայկական Zangi-ին նախորդ տարի առաջին անգամ մասնակցել էր ՏՏ ոլորտի կարևորագույն միջոցառումներից մեկին՝ Mobile World Congress-ին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք` քննիչն ու ոստիկանները, հանիրավի մեղադրվել են տարբեր, այդ թվում` ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ:
«Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի տարածքում բեզուարյան այծի ապօրինի որսի դեպքի կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
Գերմանացիներն ավելի շատ կոնկրետություն են ուզում: Դորտմունդի «Բորուսիան» սահմանել է հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի գինը՝ 70 մլն եվրոյի չափով, և գերմանացիները մտադիր չեն զիջել: «Դեղնասևերի» ղեկավարությանը նյարդայնացնում է Լոնդոնի «Արսենալի» դիրքորոշումը, որը ձգձգում է բանակցությունները:
«Ես որևէ նոր բան չնկատեցի»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ԵԽ ԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի և հարցուպատասխանի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Սոչիում Սիրիայի Ազգային երկխոսության կոնգրեսի նախապատրաստումը, Աֆրինի շուրջ ստեղծված իրադրությունը, ինչպես նաեւ այլ հարցեր: