Սահակաշվիլին պնդում է, որ Կիևի իշխանությունները ցանկանում են իրեն արտաքսել Լեհաստան
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրանայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին պնդում է, որ Ուկրաինայի ԱԳ նախարարությունը հարցում է ուղարկել Լեհաստանի գործընկերներին՝ իրեն լեհական կողմին հանձնելու հնարավորության վերաբերյալ:
Անցյալ տարվա աշնանը Սահակաշվիլին, որը զրկվել էր Ուկրաինայի քաղաքացիությունից, Լեհաստանից անցել է Ուկրաինա՝ հաղթահարելով սահմանապահների ու իրավապահների արգելաշղթաները: Դատարանը նրան մեղավոր 1 ճանաչել սահմանն անօրինականորեն հատելու մեջ եւ տուգանք նշանակել մոտավորապես 130 դոլարի չափով:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ հունվարի 24-ին Ուկրաինայի ԱԳ նախարարությունը հարցում է ուղղել Լեհաստանի ԱԳՆ-ին, թե Լեհաստանը համաձայն է արդյոք իմ վերադարձմանը: Այդ ե՞ս եմ ցանկանում փախչել, թե դուք եք ցանկանում, որ ես փախչեմ»,-հունվարի 26-ին Կիեւում ասել է Սահակաշվիլին դատարանի նիստում, որը քննում է նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու գանգատարկումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: