«Հրավիրված մասնագետների աջակցությամբ մի շարք բարդ վիրահատություններ ենք իրականացրել». Կարինե Աթայան
Առաջնային բուժօգնության օղակի աշխատանքները լիարժեք իրականացնելու նպատակով «Գյուղական բնակչության մասնագիտացված բուժօգնության կազմակերպում» ծրագրի շրջանակներում շրջանային բուժհիմնարկների կողմից կազմակերպվել են 414 գյուղական այցեր, որոնց արդյունքում կատարվել են բնակչության մասնագիտացված բժշկական խորհրդատվություններ, ինչպես նաև երեխաների պատվաստումներ:
Այս մասին ժամանակ ասել է ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը և ավելացրել, որ ՀՀ-ից և արտասահմանյան տարբեր երկրներից ժամանած մասնագետների կողմից ԱՀ առողջապահության նախարարության մասնագետների հետ միասին «Բաց դռների օր» միջոցառումների շրջանակներում Արցախի բուժհիմնարկներում կատարվել են 1282 խորհրդատվություններ, 1478 հետազոտություններ և 303 վիրահատություններ:
Վիրահատություններից 116-ը կատարվել է Շուշիի, 5-ը՝ Մարտակերտի և 17-ը Հադրութի շրջանային բուժմիավորումներում:
«Ծրագրի շրջանակներում հոկտեմբերին Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի նախաձեռնությամբ ժամանած բժիշկները Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում կատարել են հիստերոսկոպիկ վիրահատություններ, «Արևիկ» մանկական բուժմիավորումում` «Հիշպրունգի» հիվանդությամբ տառապող երեխայի վիրահատություն և «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում՝ լապորասկոպիկ վիրահատություններ: Մասնագետների կողմից իրականացված միջամտություններից որոշներն Արցախում իրականացվել են առաջին անգամ»,- նշել է Կ. Աթայանը և ավելացրել, որ բացի նշվածից «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում լապորասկոպիկ եղանակով թվով 15 վիրահատական միջամտություն է իրականացրել մոսկվահայ հայտնի գինեկոլոգ Կոնստանտին Տոնիյանը: