«Իմ ապագան կախված է ՊՍԺ-ի հետ խաղերից». Զինեդին Զիդան
Ֆրանսիացու համար մութ ժամանակներ են սկսվել: «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչում «Լեգանեսից» կրած պարտությունից հետո պատասխանեց թիմում իր դրության մասին հարցին:
«Կախված է արդյոք իմ ապագան ՊՍԺ-ի հետ խաղերի՞ց: Այո, դա այդպես է: Որպես մարզիչ՝ ես պատասխանատվություն եմ կրում արդյունքների համար: Ես պետք է լուծում գտնեմ և շտկեմ իրավիճակը: Պետք է պայքարեմ, աշխատեմ և փնտրեմ ինչ-որ բաներ, որոնք թույլ կտան թիմին դառնալ ավելի լավը: Ուրիշ ոչ մի բան»,- հայտարարել է Զիդանը Goal-ին:
«Ռեալը» պարտվեց «Լեգանեսին» և դուրս մնաց Իսպանիայի գավաթի մրցաշարից:
Մադրիդցիները Լա Լիգայում գրավում են 4-րդ հորիզոնականը՝ զիջելով առաջատար «Բարսելոնային» 19 միավորով:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալը» կհանդիպի ՊՍԺ-ի հետ: Հանդիպումները տեղի կունենան փետրվարի 14-ին և մարտի 6-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը