Բաժիններ՝

Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության ԱԺ խոսնակ Չունգ Սե-կյունին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության ԱԺ խոսնակ Չունգ Սե-կյունին, որում մասնավորապես նշել է.

«Խոր ցավով տեղեկացա Միրյան քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի մասին, որը տասնյակ զոհերի եւ բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ զոհվածների հարազատներին՝ մաղթելով նրանց համբերություն եւ տոկունություն:

Այս դժվարին պահին մենք Կորեայի Հանրապետության ժողովրդի կողքին ենք եւ աղոթում ենք վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,-ասված է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ուղերձում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031