
Որոնք են եղել 2017թ.-ին Արցախում արձանագրված մահացությունների հիմնական պատճառները. պարզաբանում

2017 թվականին Արցախում արձանագրվել է 1150 մահվան դեպք՝ 2016 թվականի 1156–ի փոխարեն: Հիվանդանոցային մահերը կազմել են 228 դեպք՝ 2016 թ.-ի 246-ի դիմաց:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը և ավելացրել, որ 19 հիվանդանոցային մահվան դեպքերը կապված են վթարների և այլ պատահարների հետ, 114-ը՝ արյան շրջանառության հիվանդությունների հետ, որոնցից 67-ը՝ ինսուլտ ու 24-ը՝ ինֆարկտ:
«Ընդհանուր մահացության դեպքերից 110-ը 76-ից բարձր տարիքային խմբում են, 41-ը՝ 66-70 և 36-ը՝ 56-65 տարեկան: Մահացությունների հիմնական պատճառները եղել են չարորակ նորագոյացություններն ու արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: Հիվանդանոցային մահերը հիմանկանում պայմանավորված են հիվանդների՝ «Հանրապետական բժշկական կենտրոն» ծանր վիճակում տեղափոխվելու հանգամանքով, ընդ որում նրանց ծանրակշիռ մասը տարեցներ են»,- նշել է Կ. Աթայանը և ավելացրել, որ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում գրանցվել է 207 մահացության դեպք՝ 2016 թ.-ի 221-ի դիմաց: