«Facebook և Google սոցցանցերն սպառնալիք են հասարակության համար». Սորոս
Միլիարդատեր Ջորջ Սորոսը՝ ելույթ ունենալով Դավոսի Միջազգային տնտեսական համաժողովում, հայտարարել է, թե Facebook եւ Google սոցցանցերն սպառնալիք են ներկայացնում հասարակության համար: Միլիարդատիրոջ խոսքը փոխանցել է Business Insider-ը:
«Դրանք լկտիաբար կախվածություն են ներդնում իրենց ծառայությունների մեջ: Դա կարող է շատ վնասակար լինել, առանձնապես երիտասարդության համար: Նմանություն կա ինտերնետ-պլատֆորմների եւ մոլեխաղերի միջեւ: Խաղատները մշակել են խաղորդներից նրանց բոլոր փողերը, նույնիսկ այն փողերը կորզելու միջոցներ, որոնք նրանք չունեն»,- հայտարարել է գործարարը:
Բացի դրանից, նրա կարծիքով՝ Facebook-ը եւ Google-ն «մենաշնորհ են ստեղծում մարդկանց ազատության նկատմամբ»:
«Սոցցանցերը մարդկանց ստիպում են հրաժարվել ինքնուրույնությունից, իսկ մարդկանց ուշադրությունը գրավող ուժն ավելի ու ավելի է կենտրոնանում ոչ մեծ թվով ընկերությունների ձեռքին»,- գանգատվել է Սորոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: