Բաժիններ՝

ՊՍԺ-ն պատրաստ է բաց թողնել Նեյմարին «Ռեալ», եթե հաղթի Չեմպիոնների լիգան

Բրազիլացուն սպասվում է կարիերայի ամենամեծ մարտահրավերը: Նեյմարի՝ «Ռեալ» տեղափոխվելու մտադրության մասին լուրերը նոր մանրամասներ են ձեռք բերում: ՊՍԺ-ի նախագահ Նասեր ալ-Խելաիֆին հանդիպել է 25-ամյա հարձակվողի հետ և խոստացել է արգելքներ չստեղծել տրանսֆերի առաջ, բայց դրել է մեկ առանցքային պայման:
Ինչպես հաղորդում է Goal-ը, Նեյմարը կվաճառվի «Ռեալին», եթե ՊՍԺ-ին հասցնի հաղթանակի Չեմպիոնների լիգայում:

Հունվարի 24-ին AS-ը հաղորդել էր, որ Նեյմարը դիտավորյալ փչացնում է հարաբերությունները թիմակիցների հետ, որպեսզի ակումբն իրեն թողնի «Ռեալ»: Դրանից առաջ տեղեկություն էր հայտնվել նաև, որ բրազիլացին վիրավորվել է երկրպագուների սուլոցներից:

Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2017թ. ամռանը:
Հենց «Ռեալն» է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում հանդիպելու ՊՍԺ-ի հետ: Թիմերը կհանդիպեն փետրվարի 14-ին (Մադրիդ) և մարտի 6-ին (Փարիզ): Ընթացիկ մրցաշրջանի 23 պաշտոնական խաղերում Նեյմարը դարձել է 24 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս