Մահացել է Պանամայի նախկին դիկտատոր Մանուել Նորիեգան
83 տարեկան հասակում մահացել է գեներալ Մանուել Նորիեգան, որը Պանաման ղեկավարել է 1983 թվականից մինչեւ 1989 թվականը: Այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության մի ներկայացուցչի:
«Պարոն Նորիեգան այս գիշեր վախճանվեց»,-ասել է գործակալության զրուցակիցը: Պանամայի նախագահ Խուան Վարելան իր Twitter-ում մեկնաբանել է գեներալի մահը. «Մանուել Նորիեգայի մահը փակեց մեր պատմության մի գլուխը»:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ նախկին ղեկավարը գլխուղեղի մի քանի վիրահատություններ է տարել եւ արհեստական կոմայի մեջ է: 1983 թվականից մինչեւ 1989 թվականը Նորիեգան փաստացի ղեկավարել է Պանաման, ինչից հետո տապալվել է ԱՄՆ-ի ռազմական միջամտության հետեւանքով: Նա մեղադրվում էր ընդդիմության կողմնակիցների զանգվածային սպանությունների մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: