Մեյը պատրաստ է անզիջում դիրք բռնել Brexit-ի շուրջ բանակցություններում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստ է անհրաժեշտության դեպքում չափազանց դժվարին զրուցակից լինել Brexit-ի շուրջ բանակցություններում: Այդ մասին հայտարարել է մայիսի 29-ին անուղղակի նախընտրական հեռուստաբանավեճերի ընթացքում, որոնք տեղի են ունեցել Sky News հեռուստաալիքի եթերում:
«Մենք մեր պատմության շատ կարեւոր պահն ենք ապրում, մենք հնարավորություն ունենք իրոք բարեփոխել երկիրն ապագայում,-ասել է նա: Դա վերաբերում է Brexit-ի շուրջ ծանր բանակցություններին:
Դրանցից գլուխ հանելու եւ ի բարօրություն երկրի ճիշտ վարվելու համար հարկավոր է անջիջում կին, հենց այդպիսին էլ ես լինելու եմ»: Վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները Մեծ Բրիտանիայում նշանակված են հունիսի 8-ին: Հասարակական կարծիքի հարցումները վկայում են պահպանողականների առաջատարության մասին:
Դրա հետ մեկտեղ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության նկատմամբ նրանց առավելությունը կրճատվում է եւ ներկայում կազմում է 5-ից մինչեւ 12 տոկոս: Մեյը հրաժարվել էր քաղաքական մյուս կուսակցությունների ղեկավարների հետ ուղղակի բանավեճերից, սակայն այնուհետեւ համաձայնել է մասնակցել լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինի հետ ոչ ուղղակի հեռուստաբանավեճին:
Նախ ստուդիայում գտնվող հանդիսատեսների հարցերին պատասխանել է Քորբինը, այնուհետեւ՝ Մեյը: Քորբինն իր հերթին խոստացել է, որ իր կուսակցությունը
ընտրություններում հաղթելու դեպքում կճանաչի անցյալ տարվա հունիսին կայացած հանրաքվեի արդյունքները: Նա նաեւ հավաստիացրել է, որ Բրյուսելի հետ առաջիկա բանակցություններում իր գերակայությունը լինելու է Եվրամիության միասնական շուկայում Մեծ Բրիտանիայի ներկայության պահպանումը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: