Քեմերոնին քննադատել են առանց հերթի գուլպաներ գնելու համար
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնին նկատել են Լոնդոնի խանութներից մեկում առանց հերթի մեկ զույգ կիսագուլպա գնելիս: Այս մասին գրել է Daily Mail-ի թաբլոիդը:
Քաղաքական գործիչը հետաքրքրվել է մեկ զույգ կիսագուլպաներով, որոնք զեղչով վաճառում էին JD Sports խանութում: Երբ Քեմերոնը թիկնապահների հետ փորձել Է խցկվելով դեպի դրամարկղն անցնել հերթ կանգնած հաճախորդների մոտով, նրան նկարահանել է այցելուներից մեկը: Կնոջը վրդովեցրել է կաբինետի նախկին ղեկավարի պահվածքը:
«Չեմ հասկանում՝ ինչու է նա այժմ ինչոր հատուկ վերաբերմուքի արժանանում, չէ որ նա այլեւս վարչապետ չէ: Չնայած դրան, նա փորձում էր բոլորից առաջ կանգնել»,-պատմել է նա լրագրողներին:
Տեսագրության հեղինակը նաեւ նշել է, որ քաղաքական գործիչը խանութում իրեն ակնհայտորեն կաշկանդված էր զգում: Քեմերոնի արարքը բուռն արձագանք է հարուցել սոցցանցերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://www.youtube.com/watch?v=TF2JR1oqT50