Բաժիններ՝

TripAdvisor-­ը նշել է աշխարհի ամենահանրաճանաչ տեսարժան վայրերը

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) երկու տեսարժան վայրեր մտել են աշխարհի 25 ամենահանրաճանաչ տուրիստական վայրերի ցանկը, որը կազմել է TripAdvisor ճանապարհորդությունների մասին պորտալը։ Շեյխ Զայեդի մեծ մզկիթն ԱՄԷ­-ի մայրաքաղաք Աբու Դաբիում, ինչպես եւ անցյալ տարի, զբաղեցրել Է երկրորդ տեղն աշխարհի ամենահանրաճանչ տեսարժան վայրերի թվում:

Վարկանիշի 22-­րդ հորիզոնականում հայտնվել է աշխարհի ամենաբարձր կառույցը՝ Բուրջ Խալիֆա աշտարակը Դուբայում: Աշխարհի հանրաճանաչ տեսարժան վայրերի ցանկում առաջին տեղն զբաղեցրել Է Անգքոր Վաթ տաճարային համալիրը Կամբոջայում:

Վարկանիշ են մտել նաեւ Սուրբ Պետրոսի բազիլիկը Վատիկանում (չորրորդ տեղ), Թաջ Մահալը Հնդկաստանում (հինգերորդ տեղ), Փրկչի տաճարը Սանկտ Պետերբուրգում (վեցերորդ տեղ), Մաչու Պիկչուն Պերուում (ութերորդ տեղ), Էյֆելյան աշտարակը Փարիզում (տասներեքերորդ տեղ), հաղորդել է ՌԻԱ Նովոստին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031