Մոսկվայում փոթորկից տուժածների թիվը հասնում է 170-ի
Մայիսի 29-ի ցերեկը Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում մոլեգնած սաստիկ փոթորիկը 13 մարդու կյանք է խլել, վերջին տվյալներով՝ տուժել է գրեթե 170 մարդ: Նրանցից 146-ը հոսպիտալացվել էին, 108-ը մնում են հիվանդանոցներում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ
Խրիպունը:
«Ընդամենը բուժօգնություն ստանալու համար դիմել է 168 մարդ, 15 հիվանդանոցներ են հասցվել 146 տուժածներ»,-ասել է նա՝ ճշտելով, որ 108 տուժածներ, այդ թվում՝ 22 երեխա, մնում են հիվանդանոցներում:
Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սուբյանինը ՏԱՍՍ-ին հայտարարել է, որ, վնասի մասշտաբներով, տարերքի հարվածն աննախադեպ է քաղաքի արդի պատմության մեջ:
Արդեն երեկոյան օդերեւութաբանները մայրաքաղաքում եղանակային վտանգի մակարդակը բարձրացրել են մինչեւ «նարնջագույն», ինչը նշանակում է տարերային աղետի կրկնվելու հավանականություն:
Անհետաձգելի ծառայությունների տվյալներով՝ Մոսկվայում զոհվել է 11 մարդ, բժշկական օգնություն է պահանջվել 137 տուժածների: «Այս թիվը վերջնական չէ»,-նշել է ՏԱՍՍ-ի աղբյուրը:
Ինչպես նշել է Սոբյանինը, նախնական տվյալներով՝ Մոսկվայում փոթորիկը տապալելէ 3,5 հազար ծառ: Փոթորկի հետեւանքները վերացնում են քաղաքային ծառայությունների 35 հազար աշխատակիցներ, ավելի քան 4,5 հազար միավոր տեխնիկա: