Բաժիններ՝

Վթար Կապանի թունելի մոտակայքում. երիտասարդի վիճակը ծանր է

Մայիսի 30-ին ժամը 03:47-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային 1 հասցեում գտնվող թունելի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «ԿամԱԶ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 34 CO 092 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Հ.) և «Օպել Վեկտրա» մակնիշի 34 ON 840 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Կապանի ԲԿ է հոսպիտալացվել՝ 1984 թ. ծնված Ա. Ա.-ը, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: Փրկարարները հոսանքազրկել են «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031