Բաժիններ՝

Թուրքական դատարանն ընդունել է Դինքի գործով նոր մեղադրականը. Գյուլենը ներառված է որպես կասկածյալ

Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-­րդ դատարանը ընդունել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով ներկայացված մեղադրականը: Այս մասին հայտնում է թուրքական Diken­-ը:

Նախկինում դատարանը երկու անգամ հետ էր ուղարկել մեղադրականը դատախազին՝ դրանցում թերությունների առկայության հիմնավորմամբ:

Մեղադրականում որպես կասկածյալ ներգրավված է 50 մարդ, այդ թվում և չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, նախկին դատախազ Զաքարյա Օզը, փակված «Զաման» պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն:

Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջումից հետո երկրի իշխանությունները հող են նախապատրաստում Դինքի սպանության կազմակերպման գործում Ֆեթուլլահ Գյուլենին և նրա ղեկավարած գյուլենական շարժմանը մեղադրելու մեջ:

Ուշագրավ է, որ Դինքի սպանության գործով հետաքննություն վարող դատախազ Գյոքալփ Քյոքչուն երկրում գյուլենականների դեմ գործողություններ սկսելուց անմիջապես հետո դատարանին ուղարկած գրության մեջ Դինքի սպանության մասին ասել է, թե դա «հուլիսի 15­-ի ձախողված ռազմական հեղաշրջմանը տանող գործընթացում այդ նպատակով արձակված առաջին փամփուշտն է»:

Դինքի գործով շատ ձերբակալվածների դեմ մեղադրանքներ են առաջադրվել նաև գյուլենականների հետ առնչություն ունենալու հիմնավորմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031