
Վենեսուելայի ընդդիմությունը հայտնել է բողոքի ակցիաների ընթացքում գրեթե 250 տուժածների մասին

Ընդդիմությունը պնդում է, որ մայիսի 29-ին Վենեսուելայում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում վիրավորվել է գրեթե 250 մարդ: Այս մասին հայտնել է El Nacional պորտալը: Ընդդիմադիրների առաջնորդ, Միրանդայի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսի խոսքով՝ տուժել է 247 մարդ, նրանցից 65-ը վիրավորվել է երկաթակոճղերով, 66-ը՝
կոտորուքով, 90-ը շնչահեղձություն է ստացել գազերից, չորս քաղաքացիներ կոտրվածքներ ունեն, 22-ը ծեծված են:
Ընդդիմությունը հարձակումների համար մեղադրել է ուժայիններին, ինչպես նաեւ կառավարության կողմից ընդհարումներին ներգրավված՝ քրեական անցյալով անձանց:
Ապրիլի սկզբից Վենեսուելայում շարունակվում են բողոքի ակցիաները: Երկրի քաղաքացիները դժգոհություն են հայտնում տնտեսական իրավիճակից եւ պահանջում են վաղաժամկետ ընտրություններ: