
«Դոն Պիպոյի» ու «Վստրեչի Ապերի» դեմ մահափորձի պատվիրատուների ցանկում է Սոչիից Զորիկը. նոր մանրամասներ. «ՉԻ»

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել էինք՝ նախորդ շաբաթ իրավապահները վնասազերծեցին խումբ, որի անդամները մահափորձ էին պլանավորել հայտնի հեղինակություններ Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» և Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» դեմ: Գրել էինք նաև, որ «ՉԻ» տեղեկություններով մահափորձի պատվիրատուն Արտյոմ Հարությունյանն է՝ Արտյոմ Կանևսկոն:
Մեզ նոր մանրամասներ է հաջողվել պարզել: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երեք կալանավորված քիլլերները Վանաձորից են: Նրանց պետք է միանային ևս մի քանիսը՝ բուն գործողությունների իրականացման նպատակով: Բացի այս, հայտնի է դարձել, որ Արտյոմ Կանևսկոն գործել է մեկ արիշի ցուցումով: Խոսքը Սոչիում ապրող, ազգությամբ հայ «օրենքով գող» ոմն Զորիկի մասին է: Վերջինս «առաջացել» է ռուսական քրեական հեղինակությունների միջավայրում և «օրենքով գող» է հռչակվել Սոչիում:
Հավելենք նաև, որ քիլլերներր մանրամասն ներկայացրել են, թե ինչպես էին պլանավորել իրականացնել իրենց հանձնարարությունը: Այդ ամենը տեսաձայնագրվել է նախ Արթուր Ասատրյանի կողմնակիցների կողմից, ինչից հետո նրանց հանձնել են համապատասխան մարմիններին: Համապատասխան աշխարհում արդեն հայտնի է, որ «օրենքով գողն» ու Արտյոմ Կանևսկոն իրենց հանցավոր մտադրությունը միասին են պլանավորել։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում։