ԿԺԴՀ-ն ներառված է այն երկրների ցուցակում, որոնք բնակչությանը պարենով ապահովման համար կողմնակի օգնության կարիքն ունեն:
Ոստիկանության հայտարարության համաձայն, երիտասարդին մեղադրանքներ են ներկայացվել մետրոյի ուղեւորների սպանության փորձի, ինչպես նաեւ այն բանի համար, որ հենց նա է պայթուցիկ սարքը գործի դրել «Փարսոնս գրին» կայարանում: Ոստիկանությունը Հասանին ձերբակալել էր սեպտեմբերի 16-ին Դուվրում:
«Անգլիական ակումբի ղեկավարությունը թույլ է տվել Դիեգո Կոստային առաջիկա օրերին տեղափոխվել Մադրիդ՝ բժշկական հետազոտություն անցնելու և ակումբի հետ պայմանագրի վերաբերյալ համաձայնության հասնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 14:06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պիոներական փողոցի թիվ 3 շենքի տանիքում:
80 տարեկան հասակում վախճանվել է ճապոնացի գրող Ձյունկո Մորիմոտոն, որը դարձել է Միացյալ Նահանգների կողմից Հիրոսիմա քաղաքի միջուկային ռմբակոծման ականատեսը:
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԻՆ 22 փրկարար ծառայող մեկնեց Բոսնիա և Հերցոգովինա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրաատլանտյան կենտրոնի (EADRCC) կողմից կազմակերպվող «Բոսնիա և Հերցգովինա 2017» խորագրով վարժանքին:
«Մասնավորապես, որպես որոշումների ընդունման միասնական ժամկետ սահմանվել է համապատասխան հիմքերն ի հայտ գալուց հետո եռօրյա ժամկետը: Հստակեցվել են որպես հայցի ապահովման միջոց հայցագնի չափով պարտապանի գույքի վրա արգելանք դնելու գործընթացում հարկադիր կատարողի լիազորությունները: Մասնավորապես, օրենքում նախատեսվել է առանձին հոդված, որը կարգավորում է պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնելու առանձնահատկությունները.:
Գարո Փայլանը Սերժ Սարգսյանին ներկայացրել է Թուրքիայի հայ համայնքի ներկայիս վիճակը, Հանրապետության նախագահի հետ զրուցել համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ, որոնց հայազգի պատգամավորն անդրադառնում է նաև Թուրքիայի խորհրդարանում:
Ռեքս Թելերսոնը, իր մասին խոսելով երրորդ դեմքով, հայտարարել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը պլանավորում է մնալ իր պաշտոնում։
«Պարզ է, որ Երևանը որոշակի վտանգներ է տեսնում Թուրքիայից և հիմա փորձում է քաղաքական մեխանիզմներով այդ վտանգները կասեցնել տարածաշրջանում և թույլ չտալ, որ դա բացասական ազդեցություն ունենա մեր երկրի համար»:
Նախարարի հրաժարականը պահանջելու համար պետք է լուրջ հիմնավորումներ լինեն, իսկ հնչած պահանջի տակ հիմնավորումներ չկան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ում հրաժարականը պահանջել է կրթության հարցերով փորձագետ, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Սիրիացի քրդերի կողմից հռչակված Հյուսիսային Սիրիայի Դեմոկրատական Դաշնությունում (Ռոժավա) սեպտեմբերի 22-ին առաջին անգամ անցկացվում են մունիցիպալ ընտրություններ:
«Վարչապետի հանձնարարականը եղել է օտար լեզուների ուղղությամբ որակական փոփոխություններ անելը։ Այդ ընթացքում՝ դեկտեմբերին, ձևավորվել է երկու հանձնախումբ։ Այս ամենի արդյունքում ձևավորվել են հայեցակարգեր՝ լատինատառ՝ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուների, ինչպես նաև ռուսաց լեզվի»,- նշեց նա։
Կառավարության ղեկավարին զեկուցվել է ըստ ոլորտների կատարված աշխատանքների, միջանկյալ արդյունքների և հետագա քայլերի մասին: Վարչապետ Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ համակարգված կերպով աշխատանքները շարունակելու և սահմանված ժամկետներում դրանք ավարտին հասցնելու վերաբերյալ:
Հունգարիան Եվրամիությունից պահանջում է հարգել բազմազգ երկիր չդառնալու իր ցանկությունը:
Բաքվում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի կողմից կազմակերպված համաժողովին սեպտմբերի 22-ին ելույթով հանդես է եկել Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարեւորել է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի կողմից շփման կետերի որոնումը, չնայած լարված հարաբերություններին։
Կատալոնիայի կառավարությունը պաշտոնից ազատել է ինքնավարության էկոնոմիկայի դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Մարիա Ժովեին:
«Այսուհետև բոլոր փուլերում սոցփաթեթի շահառուն կարող է ընտրել այն բուժհաստատությունը, որտեղ ցանկանում է բուժզննում անցնել կամ բուժվել: Այստեղ մրցակցային տարր ենք ներառում, պոլիկլինիկաներն այլևս երաշխավորված գումար չունեն»,-ասաց Սամվել Մարգարյանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 22-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին խելագար է անվանել եւ հայտարարել, որ վերջինս աննախադեպ բարդությունների կբախվի։
Գերմանիայում սեպտեմբերի 24-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ. քվեարկության արդյունքներով կորոշվի նոր կանցլերի թեկնածությունը։
Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները թուրքական զինվորական մեքենայի անցնելու ժամանակ ինքնաշեն պայթուցիկ են գործի դրել:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի օրակարգում նախատեսված է այց Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը: «Այց օրակարգում կա, սակայն ժամկետները դեռ հստակեցված չեն»,- ընդգծեց նա:
«Վերջին անգամ Բաքվում եղել եմ 1988-ի հունվարին, երբ 13 տարեկան էի: Դա ղարաբաղյան հակամարտությունն սկսվելուց մեկ ամիս առաջ էր: Իմ մայրը ծնունդով Բաքվից է: Ես մի փոքր ծանոթ եմ քաղաքին» – ասել է Աշոտյանը:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծավալուն ու հետևողական օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ այսօր Կոտայքի մարզում հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարած և հետախուզվող անձանցից մեկը՝ 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը:
Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա, ինչպես նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ Հռոմի Սբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ եկեղեցական ծիսակատարություն՝ Սուրբ Աթոռի արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիի նախագահությամբ:
Խոցման նպատակակետեր են դարձել վերջին օրերին բացահայտված հենակետերը, կենդանի ուժեի եւ զրահատեխնիկայի կուտակումները, ինչպես նաեւ «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինամթերքի պահաստներն Իդլիբի նահանգում:
Այսօր Բաքվում ընթացքող Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին ելույթով հանդես է եկել հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը:
Սեպտեմբերի 23-27-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ադրբեջանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը չկատարելու վերաբերյալ նախազգուշացում է կատարել: