Բաժիններ՝

Ավտոտնակի տանիքում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 22-ին, ժամը 14:06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պիոներական փողոցի թիվ 3 շենքի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Հրանտ Մելքոնյան 3/6 հասցեում գտնվող ավտոտնակի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 14:29-ին, մարվել՝ 14:38-ին:

Այրվել է Լ. Ս.-ին պատկանող ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ) և ավտոտնակին կից մոտ 9 խմ կենցաղային աղբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս