Բաժիններ՝

«Չելսին» հաստատել է Դիեգո Կոստայի տեղափոխությունն «Ատլետիկո»

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան կվերադառնա «Ատլետիկո», որի գույներն ավելի վաղ պաշտպանել է 20017-2014թթ., ինչից հետո էլ հենց տեղափոխվել է անգլիական ակումբ: Այս մասին հաղորդում է մադրիդցիների պաշտոնական կայքը.

«Անգլիական ակումբի ղեկավարությունը թույլ է տվել Դիեգո Կոստային առաջիկա օրերին տեղափոխվել Մադրիդ՝ բժշկական հետազոտություն անցնելու և ակումբի հետ պայմանագրի վերաբերյալ համաձայնության հասնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

28-ամյա իսպանացու պայմանագիրը «Չելսիի» հետ լրանում է 2019թ. ամռանը:

Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ «Ատլետիկոն» Կոստայի ձեռքբերման վրա կծախսի 60 մլն եվրո: 3 տարի առաջ «Չելսին» ֆուտբոլիստին գնել է 38 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս